Գիտնականներն ապացուցել են, որ սովորելու կարողությունը ժառանգաբար է փոխանցվում


12:30 , 29 սեպտեմբեր, 2014

How-to-study-for-the-LSAT-while-fully-employed1in.am-ը գրում է․

Օքսֆորդի համալսարանի և Լոնդոնի Թագավորական քոլեջի գիտնականների համատեղ հետազոտությունը մոտենում է ավարտին, և գիտնականները եզրակացություն են անում, որ երեխայի հաջող ուսումը, հատկապես ընթերցանությունն ու մաթեմատիկան, 50%-ով կախված են նրա գեներից: Նման կարողությունները ժառանգաբար են փոխանցվում և կապ ունեն ընտանիքի դիրքի և կյանքի տևողության հետ: Այնուամենայնիվ, նման կարողության գենետիկ բնույթը քիչ է ուսումնասիրված, այդ պատճառով մինչև օրս դրա հետ կապված ոչ մի եզրակացություն չի եղել:

Գեների ազդեցության ուսումնասիրության համար կիրառվել են 2794 երեխաների տվյալներ: Դրանք համեմատվել են իրար հետ, և գիտնականները պարզել են, որ նրանց ԴՆԹ-ում ամենափոքրի տարբերությունն էլ բացատրում է հակումը լավ ուսման նկատմամբ:

Այդ կապակցությամբ գիտնականները ենթադրում են, որ յուրաքանչյուր երեխայի հանդեպ առանձնահատուկ մետեցում է հարկավոր, որպեսզի նա լավ սովորի և կարողանա հետագայում լավ աշխատանք գտնել: