08:55 , 29 սեպտեմբեր, 20141in.am-ը գրում է․
Երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը Մալիբուում ավտոճանապարհային վթարի է ենթարկվել՝ հաղորդում է Hollywood reporter-ը:

Երգչուհու խոսքով՝ ինքն ու ուղևորները՝ երկու երեխաներն ու դերասանուհի Լիա Ռեմինը, չեն տուժել:
«Կանգնած ենք լուսակրի տակ, և ինչ-որ մի հիմար մեզ բախվեց հետևից: Փառք Աստծո, ամեն ինչ կարգին է»,- գրել է Լոպեսն իր էջում:

Դրա հետ մեկտեղ վթարի պատճառ դարձած վարորդը անհետացել է դեպքի վայրից: Ավելի ուշ ոստիկանությունը ձերբակալել է նրան: