«Ֆեյսբուքը» գենդեռաստների լոբբի՞ստ


13:19 , 28 սեպտեմբեր, 2014

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում շատերն են նամակագրության ժամանակ օգտագործում ուրախ կամ տխուր պիտակներ, որոնք եթե առաջ միայն ժպիտիկների տեսքով էին, ապա այսօր դրանց շարքը համալրել են է՛լ մուլտային կերպարներով, է՛լ «զգացմունքային» կենդանիներով ու այլ նշաններով պիտակները: Եվ այս շարքում ուշագրավ է այն, որ «Ֆեյսբուք» անվճար պիտակների խանութում հայտնվել է գենդեռաստների կերպարներով պիտակներ, որոնց ֆեյսբուքյան հիմնադիր ՄԱՐԿ ՑՈՒԿԵՆԲԵՐԳԸ կամ իր աշխատակիցներն անվանել են «հպարտություն»: Այս շարքում կարելի է տեսնել, ինչպես ամուսնացող լեսբիների, այնպես էլ մինչեւ խոր ծերություն իրար հետ ապրած ծերունի համասեռամոլների, էլ չենք ասում վերջիններիս ծիածանագույն դրոշների բազմատեսակ պիտակների մասին: Ինչեւէ, ստացվում է, որ «Ֆեյսբուքի»կապույտ պաստառը բոլորովին էլ պատահականություն չէր ու կամա, թե ակամա միլիոնավոր օգտատերեր հայտնվել են մի ցանցում, որոնք ծածուկ, թե բացահայտ խեղված արժեքներ են քարոզում: