Էրդողանը ցանկանում է փակել Սիրիայի օդային տարածքի մի մասը


23:28 , 27 սեպտեմբեր, 2014

Replik.am-ը գրում է․

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիթ Էրդողանը հայտարարել է, որ անհրաժեշտություն կա Սիրիայի օդային տարածքը մասամբ փակելու համար, որպեսզի հնարավոր լինի երկրի առանձին շրջաններն անվտանգ դարձնել սիրիական օդուժի հարվածներից, հայտնում է AP գործակալությունը:

Էրդողանի խոսքերով, այս հարցը թուրքական իշխանություններն արդեն քննարկել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի հետ:

Բացի դրանից Թուրքիայի նախագահը հանդես է եկել թուրք-սիրիական սահմանին անվտանգության գոտի ստեղծելու նախաձեռնությամբ, որպեսզի ապահովվի փախստականների տեղափոխությունը մի երկրից մյուսը: