23:22 , 27 սեպտեմբեր, 2014
Araratnews.am-ը գրում է․
Անհայտ անձը նռնականետից կրակ է բացել Եմենում ԱՄՆ-ի դեսպանատան վրա: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով տեղական իրավապահ մարմիններին:
Գործակալության տվյալներով՝ մեքենայից անհայտ անձանց կողմից արձակված արկը պայթել է ԱՄՆ-ի՝ լավ ամրացված դեսպանատան շենքից 200 մետր հեռավորության վրա: Տուժել է շենքը հսկող նվազագույնը 2 իրավապահ: Հանցագործը դեպքի վայրից փախուստի է դիմել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ