ԼՂՀ արտգործնախարարն ընդունել է Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակի խոսնակին


22:11 , 27 սեպտեմբեր, 2014

4561in.am-ը գրում է․

Սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակի խոսնակ, Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակի գործունեությանն առնչվող մի շարք հարցեր։

Մտքեր են փոխանակվել նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի շուրջ, այդ թվում՝ երկու երկրների միջև ապակենտրոնացված համագործակցության հետագա զարգացմանն ուղղված քայլերը։

Անդրադարձ է կատարվել նաև Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտության խաղաղ գործընթացի ներկա փուլին: