Հայաստանն ու Սփյուռքը միասնական են. Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյան


21:37 , 27 սեպտեմբեր, 2014

Հայաստանն ու Սփյուռքը միասնական են. Խաժակ Արքեպիսկոպոս ՊարսամյանPanorama.am-ը գրում է․

Ամերիկայի Արևելյան Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Խաժակ Ս. Արքեպիսկոպոս Պարսամյանը Panorama.am»-ի թղթակցի հետ զրուցել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` հանդիպման հրավերի շուրջ:

-Սրբազան, եթե կարելի է, ներկայացրեք Էրդողանի հետ հնարավոր հանդիպման Ձեր տեսլականը:
-Ինձ համար միշտ հանդիպումները կարևոր են՝ այն իմաստով, որ եթե հարցեր, խնդիրներ կան, դրանք ներկայացնելու համար, պետք է հանդիպել դեմ-դիմաց: Միայն պետք է զգուշանալ, որ այդ հանդիպումները չօգտագործվեն:

-Թուրքիան փորձ է անում հայության մի առանձին հատվածի հետ երկխոսության մեջ մտնել և լուրջ են կասկածները, որ դա երկպառակություն մտցնելու փորձ է: 
-Զգույշ պետք է լինել, որ Հայաստան-Սփյուռք մեր միասնականությունը պահենք՝ մանավանդ Եղեռնի հարցի կամ ուրիշ ազգային հարցերու հետ կապված: Մարդիկ կարող են այդ հարցերը լուծելու մոտեցումներում տարբեր լինեն, բայց ես կհավատամ, որ նպատակի մեջ Հայաստանն ու Սփյուռքը միասին են: Թե´ Հայաստանի, թե´ արտասահմանի մեջ որոշ հատվածների մոտ լավ է, որ կան տարբեր մտքեր, մոտեցումներ, բայց նպատակի համար կհավատամ, որ բոլորս միասնական ենք:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ