Այս եռանկյունու մեջ մի շիլա է եփվում, որը կասկածելի է դարձնում աբխազական երկաթուղու գործարկումը, սակայն ՝ ոչ անհնար. Շ. Թորոսյան


21:16 , 27 սեպտեմբեր, 2014

Tert.am-ը գրում է․

Վրաստանի ներկայիս իշխանությունները մշտապես պատրաստակամություն են հայտնել բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ, սակայն նաև պնդում են, որ անհրաժեշտ է վերականգնել Վրաստանի տարածքային ամբողջականությունը, որը կդառնա գլխավոր խթանը ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման համար։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, «ՋԱՎԱԽՔ» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը՝ անրադառնալով Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու հայտարարությանը, թե Վրաստանը պատրաստ է լավացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, եթե դա չվնասի երկրի ինքնիշխանությանն ու անկախությանը:

«Նրանք այդ խնդրի գոյությամբ հանդերձ պատրաստ են քննարկել Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման հարցը, և որոշակի հաջողություններ արձանագրվել են այս ընթացքում»,-ասաց Շիրակ Թորոսյանը և նշեց, որ մասնավորապես` Ռուսաստանը որոշակիորեն փափկեցրել է իր կոշտ դիրքորոշումը Վրաստանի նկատմամբ։ 

«Ռուս-վրացական հարաբերությունների վերականգնման համար որոշակի նախադրյալներ, տեղաշարժ կա։ Վրաստանին աջակցող պետությունները` ԱՄՆ-ն, Եվրամիությունը, մշտապես հորդորել են Վրաստանին և Ռուսաստանին` վերականգնել, բարելավել փոխհարաբերությունները։ Արևմուտքն էլ քաջ գիտակցում է, որ տարածաշրջանում Ռուսաստանը հստակ հեղինակություն և ազդեցություն ունի, և պետք է հաշվի նստել Ռուսաստանի և նրա հետապնդած շահերի հետ»,-ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ