ՀՀ ԿԳՆ-ն բանակցում է Hay Tar-ը անվճար դարձնելու համար. Արմեն Աշոտյան


20:22 , 27 սեպտեմբեր, 2014

Oրերս թողարկվել է Hay Tar հավելվածը, որը թույլ է տալիս APPLE ընկերության արտադրանքի օգտատերերին հայատառ դարձնել իրենց շփումը և համացանցային ակտիվությունը:

Հայալեզու էլեկտրոնային բովանդակության ստեղծման և ավելացման հարցը մեր գերակայություններից է: Դեռևս 2013 թվականին ես դիմել եմ APPLE ընկերությանը, առաջարկելով իրենց հայերեն լեզվով գրառումների համար ծրագիր ստեղծել:

Շատ ուրախ եմ, որ հայ ծրագրավորողների կողմից ստեղծվել է այս հնարավորությունը iOS8 օպերացիոն համակարգի շրջանակներում:

Հաշվի առնելով, որ Hay Tar հավելվածը մի կողմից բուռն հետաքրքրություն է առաջացրել, իսկ մյուս կողմից` վճարովի է, ես դիմել եմ ծրագրի հեղինակներին և սկսել ենք բանակցություններ այս ծրագիրը անվճար և բոլորին հասանելի դարձնելու ուղղությամբ:

Մոտակա 10 օրվա ընթացքում կտեղեկացնեմ ձեզ վերջնական արդյունքների մասին: