18:40 , 27 սեպտեմբեր, 2014
Araratnews.am-ը գրում է․
Ճապոնական առողջապահական ծառայությունները հաստատել են Նագանո պրեֆեկտուրայում գտնվող Օնտակե հրաբխի ժայթքման հետևանքով մարդկային զոհի առկայության փաստը: Այս պահի դրությամբ, ընդհանուր առմամբ բուժօգնության է դիմել 70 մարդ, որից 30-ը՝ ծանր վիճակու հոսպիտալացվել են:
Անսպասելի ժայթքման պահին հրաբխի լանջերին գտնվել են լեռնագնացների ու զբոսաշրջիկների մի քանի խմբեր: Փրկարարներին առայժմ հաջողվել է իջեցնել մոտ 230 մարդու: Որոնողական աշխատանքները շարունակվում են, դրանցում ներգրավված են Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերը:
Ականատեսների վկայությամբ հրաբխից ավելի քան 10 կիլոմետր բարձրությամբ ծխի ու մոխրի ամպ է բարձրանում: Շրջակայքում մոխրի շերտի հաստությունը հասնում է 15 սանտիմետրի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ