18:26 , 27 սեպտեմբեր, 2014
1in.am-ը գրում է․
Կահիրեի ոստիկանական ակադեմիայի շենքի մոտ, որտեղ տեղի է ունենում Հոսնի Մուբարաքի գործով դատական նիստը, անկարգություներ են սկսվել։ Այնտեղ տեղի են ունենում բախումներ Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի կողմնակիցների և հակառակորդների միջև։ Անվտանգության ուժերը, որոնք դեռ առավոտյան շենքը վերցրել էին հոծ օղակի մեջ, փորձում են թույլ չտալ տեղային անկարգությունների վերաճումը արյունահեղության։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ շաբաթ օրը նշանակված Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի դատավճռի հրապարակումը տեղափոխվել է նոյեմբերի 29-ին: Նա մեղադրվում էր 2011 թվականի «հունվարի 25-ի հեղափոխության» օրերին ցուցարարների մահվան մեջ։ Ինչպես պարզաբանել է դատավորը, գործի ոչ բոլոր նյութերն են գրավոր տեսքով պատրաստ։ Նրա խոսքերով՝ այդ գործի փաստաթղթերը կազմում են 160 հազար էջ, սակայն ներկա պահին մշակվել է դրանց միայն 60%-ը։