20:37 , 27 սեպտեմբեր, 2014
1in.am-ը գրում է․
Ալյասկայի նախկին նահանգապետ և ԱՄՆ փոխնախագահի պաշտոնի նախկին թեկնածու Սառա Փեյլինը չի կարողացել ճիշտ ասել Սպիտակ տան հասցեն՝ հաղորդում է ABC News հեռուստաալիքը։
Պարբերականի հաղորդմամբ՝ դա երկրում ամենահայտնի հասցեներից է։
Ելույթ ունենելով Վաշինգտոնում ընտրողների առաջ՝ Սառա Փեյլինը սխալմամբ ասել է, թե Սպիտակ տունը գտնվում է Փենսիլվանիա ավենյու 1400 հասցեում, մինչդեռ իրականում Սպիտակ տան հասցեն Փենսիլվանիա ավենյու 1600-ն է։
Ելույթի ժամանակ ԱՄՆ փոխնախագահի նախկին թեկնածուն հայտարարել է, թե «որն էլ այն լինի, հազվադեպ է Փենսիլվանիա ավենյու 1400-ը»։
Խոսելով Օբամայի մասին՝ Փեյլինը նշել է, որ «նա պարզապես չի կարող դադարել ամբողջ ժամանակ սուտ խոսել»։