18:20 , 27 սեպտեմբեր, 2014
Newmag.am-ը գրում է․
Հսկայածավալ հեռուստալսարան
Չորս տարին մեկ անցկացվող՝ աշխարհի առաջնության եզրափակիչը բոլոր ժամանակների ամենաշատ դիտվող իրադարձությունն է, լսարանը` մոտ 3 միլիարդ մարդ:
Ակումբների ֆինանսական միջոցները
Մադրիդի «Ռեալի» բյուջեն մոտ 672 միլիոն դոլար է (Վատիկանի պետական բյուջեի կրկնապատիկն է):
Ակումբների քաղաքական սեփականատերերը
Հաճախ ֆուտբոլային ակումբները դառնում են քաղաքական մեծ կշիռ ունեցող մեծահարուստների սեփականություն կամ ֆինանսավորում ստանում են կառավարություններից որպես քարոզչական գործիք (արաբական շեյխեր, ռուս օլիգարխներ, Ադրբեջանի կառավարություն):
Լեգեոներների ֆենոմենը
Ֆուտբոլային ակումբների կազմից անհնար է հասկանալ, թե որ երկիրն են նրանք ներկայացնում. բազմաթիվ ակումբներում խաղում են ֆուտբոլիստներ, որոնք հյուրեր են ակումբը ներկայացնող երկրում: Ակումբն այսպիսով ունենում է ավելի շատ երկրպագուներ արտասահմանում, քան հայրենի երկրում, ինչը խթանում է տարբեր երկրների միջև բարեկամությունը:
Ֆուտբոլիստների գերճանաչելիությունը
Գերակտիվ լուսաբանման հետևանքով ֆուտբոլիստները դառնում են իսկական հերոսներ, նրանց քաղաքական հայացքների համար թեժ պայքար է ընթանում: (Զինեդին Զիդանին փորձել են օգտագործել քաղաքական նպատակով. Ֆրանսիայի ամենահայտնի ֆուտբոլիստը ֆրանսիացի չէ. ալժիրցի արաբ է):
Ֆուտբոլի միավորիչ հատկությունը
Տարբեր երկրների սոցիալական ամենատարբեր շերտերը միավորվում են միայն պատերազմի, տարերային աղետի կամ ֆուտբոլի դեպքում: Ֆուտբոլը համազգային միավորման դրական գործիք է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ