17:32 , 27 սեպտեմբեր, 2014
Aravot.am-ը գրում է․
Չեխիայում բնակվող հայերի հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Դեսպանության դահլիճից տեսաձայնագրող սարքերը դուրս բերվեցին, թույլատրվեց միայն նախագահի անձնական օպերատորին։ Նախագահի մնացած խոսքը մոնոտոն զրույց է. տնտեսական աննախադեպ աճ, արտագաղթի նվազում, հաջողություն արտաքին դիվանագիտության մեջ։ Հետո մեր հարցերն են, նախագահի պատասխանների մասին դատեք ինքներդ։
Լարիսա ԳՐԻԳՈՐՅԱՆԸ մեջբերելով Ազնավուրի հարցազրույցից՝ «Շատ չի անցնի, եւ Հայաստանը կդառնա մի դատարկ խեցի, ո՞ւմ է դա ձեռնտու, մեծահարուստ ավազակներին, մի քանի մաֆիոզի՞։ Ես գիտեմ, որ մենք ունենք մի դժբախտ երկրի փոքրիկ կտոր, որն օրեցօր մահանում է», հարցրեց.
-Պարոն նախագահ, եթե համամիտ եք այս կարծիքին, ապա ինչպես կարելի է կանխել օրեցօր ահագնացող արտագաղթն ու սաստկացող աղքատությունը։
-Ես Ազնավուրին շատ եմ հարգում որպես երաժիշտ, բայց նա շատ հեռու է Հայաստանից ու չի տիրապետում իրականությանը։ Ինչ վերաբերում է ահագնացող արտագաղթին, դուք հայոց լեզվի ուսուցիչ եք, բայց լավ չեք հասկացել «ահագնացող» բառի իմաստը։
(Եվ նախագահը շարում է թվեր։ Այսքան ու այսքան տնտեսական աճ, համախառն արտադրանքի ավելացում, որն էլ հանգեցրել է 2012-ին արտագաղթի տեմպերի նվազմանը)։ Դուք համաձայն չե՞ք, որ կյանքը ավելի է լավացել, Երեւանի փողոցներում ավելի լավ են հագնվում։
-Ոչ,- վերջին նստարանից գոռաց Թամարա ՄԵԼՔՈՆՅԱՆԸ։ – Հայաստանը միայն Երեւանը չի, գնացեք գյուղեր ու կտեսնեք ինչ աղքատություն է։
-Ոտքի կանգնեք, տեսնեմ ով եք։ Դուք էստեղ նստած որտեղի՞ց գիտեք։
-Գիտեմ, ինչքան փող ուղարկում էի բարեկամներիս, նույնքան էլ հիմա եմ ուղարկում,- ու նախագահի հետ զուգահեռ խոսում է։
-Թողեք խոսեմ, է, դուք ձեր բարեկամներին մի հարցրեք, է, դուք միջազգային թվերին հավատացեք։ Միջազգային մոնիտորինգի տվյալներն են։ Սրան հավատացեք։
Արմեն ՔՈԼՈՅԱՆ. – Պարոն նախագահ, ձեր ասած թվերը գումարել-հանելով, ստացվեց, որ 2012-ին 38.000 մարդ է լքել երկիրը։ Իսկ դա շատ մեծ թիվ է։
-Եկել էստեղ անհանգստանո՞ւմ եք, վերադարձեք, շատ լինենք։ 2013-ի թվերը դեռ չի հրապարակել մեր վիճվարչությունը։ Կհրապարակի, կտեսնենք։
Բագրատ ԱՌԱՔԵԼՅԱՆ.- Չեմ թաքցնում, ես այսօրվա կազմակերպված ցույցի մասնակիցներից եմ։ Դրսում ապրող հայերի մեծ մասը դեմ է Մաքսային միությանը Հայաստանի միանալուն։ Ինչո՞ւ չհարցրեցիք համայն հայության կարծիքը որոշում ընդունելիս։ Հանրաքվե անցկացնեիք։
- Հետաքրքիր մարդ եք, եկել եք էստեղ, ուզում եք Հայաստանի բախտը վճռե՞ք, Հայաստանում ապրողները թող լուծեն այդ հարցերը, դուք կապ չունեք այդ հարցերի հետ։ Նրանք պիտի որոշեն՝ Հայաստանը Մաքսային միությունում պիտի լինի, թե ոչ։ Ես չէի կարող մի գիշերում բոլորիդ կարծիքը հարցնել, դու կարդացե՞լ ես Եվրամիության հետ ազատ առեւտրի պայմանագիրը, ինչ պայմաններ կան։
- Ես չեմ կարդացել, ես ուղղակի երկար ժամանակ ապրել եմ Ռուսաստանում, հետո տեղափոխվել Եվրոպա ու կարող եմ համեմատել։
-Մեր ընտրությունը քաղաքակրթական ընտրություն չի։ Դա ընտրություն է, որ բխում է մեր ժողովրդի տնտեսական շահերից։ Մենք չենք կարող Ազատ առեւտրի պայմանագիր կնքել ու գազը թանկացնել երեք անգամ, հոսանքը։ Եթե պարզվի, որ կոնյակը եվրոպական ստանդարտներին չի համապատասխանում, խաղող չպիտի աճեցնենք, եւ այլն։ Է՞ս եք ուզում։ Էստեղ ենթադրենք մի 5 հոգով բողոքի ցույց արեցիք, դրանով ինչ եք ուզում ասել, որ դուք այստեղ որոշեք, թե մենք այնտեղ ոնց ապրե՞նք։
- Մենք մեր կարծիքն ենք արտահայտել։
-Դուք ձեր կարծիքը ձեր տանը ասեք։ Ես դեռ չգիտեմ դեպք. որ նախագահը գնա բանակցությունների՝ իր բոլոր փաստարկները հրապարակած։ Մենք դեռ ՄՄ անդամ չենք, դեռ 150 օրենքներ պիտի հաստատի խորհրդարանը, իսկ Ազգային ժողովը մեր ժողովրդի ձայնն է։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ