17:26 , 27 սեպտեմբեր, 2014Esem.am-ը գրում է․
«Անցյալի ստվերներ» հեռուստասերիալում Սոնային մարմնավորած դերասանուհի Իննա Խոջամիրյանը երեկ նշել է 19-ամյակը: ESem.am-ի հետ զրույցում Իննան նշեց, որ շատ լավ, տոնական օր է ունեցել, որն աչքի է ընկել բազում անակնկալներով:

«Առաջին տարեդարձս էր, որը մեր տանը չսկսվեց: Կեսգիշերին քրոջս տանն էի, որտեղ ստացա առաջին շնորհավորական, շատ սպասված ու բաղձալի զանգը»,- ասաց Իննան, սակայն չցանկացավ բացահայտել՝ ով էր զանգահարել:) Մի փոքր անց Իննային անակնկալ է մատուցել իր լավագույն ընկերներից մեկը՝ Հայկ Բալասանյանը, ով ժամանել է ԱՄՆ-ից: «Նրան մոտ հինգ տարի չէի տեսել ու կարող եմ ասել, որ նրա անակնկալը շատ հաջողված էր,- շեշտեց նա և հավելեց,- օրվա գեղեցիկ անակնկալների մեջ կարելի է ավելացնել կուրսիս յուրօրինակ ու համեստ անակնկալը՝ բուռն ծափահարություններն ու շնորհավորանքները հենց դասաժամին: Կուրսում հարյուրավոր ծնունդներից առաջին դեպքն էր առհասարակ, որի հեղինակը զարմանալիորեն հենց դասախոսս էր»:

ԵՊՀ-ի Հոգեբանության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհու խոսքով՝ վերջին երեք-չորս տարիներին ծննդյան տոները չի նշել, տրամադրություն չի ունեցել դրա համար, սակայն այս տարի ծնողների որոշմամբ վերջ է դրվել ծնունդ չնշելու սովորությանը: «Մայրիկիս նախաձեռնությամբ ինձ համար մեծ տոն էր կազմակերպվել. միայն մեկ օր առաջ նրանք ինձ տեղեկացրեցին, որ ծնունդս նշելու եմ ռեստորանային համալիրներից մեկում: Ասացին, որպեսզի հյուրերիս՝ ընկերներիս ու հարազատներիս տեղեկացնեմ ու ինքս էլ պատրաստվեմ»,- ասաց Իննան և ավելացրեց, որ այս տարվա ծննդյան տոնից հետո տարեդարձերի նոր փուլերի սկիզբ դրվեց:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ