16:18 , 27 սեպտեմբեր, 2014Tert.am-ը գրում է․
Որևէ մեկը չպետք է խոչընդոտի ՓՄՁ ներկայացուցիչներին՝ պաշտպանելու իրենց իրավունքները: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Փոքր ձեռներեցությամբ զբաղվողների հայկական միության» նախագահ Ստեփան Ասլանյանը՝ անդրադառնալով սեպտեմբերի 25-ին «Ոսկու շուկայի» սեփականատեր Վաղարշ Աբրահամյանի՝ իր աշխատակիցները սեղանները կոտրելու դեպքին: Նշենք, որ աշխատողները բացակայել էին՝ մասնակցելով նույնը օրը կառավարության շենքի դիմաց հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ կազմակերպված ակցիային:
«Սա վանդալիզմ է: Դուք չեք կարող խանգարել մարդկանց իրենց բողոքի ձայն արտահատել: Առաջարկում ենք բոլոր կուսակցություններին, քաղաքական դեմքերին, ՄԻՊ-ին, որ ուշադրություն դարձնեն այս խնդրին: Մարդիկ զրկվել են իրենց հանապազօրյա հացը վաստակելու հնարավորությունից: Մարդկանց վախեցնում են, թե կլուծարեն պայմանագրերը: Առաջարկում եմ չխանգարել ՓՄՁ-ներին պաշտպանել իրենց իրավունքները»,- ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ