15:58 , 27 սեպտեմբեր, 2014Ահա և գալիս են հարսնացուն ու փեսացուն...

Դերասան Ջորջ Քլունին ու փաստաբան Ամալ Ալամուդինը ուրբաթ օրը ժամանեցին Վենետիկ, որտեղ երկուշաբթի օրը տեղի կունենա նրանց պսակադրությունը։ Զույգը հայտնի՝ Belmond Hotel Cipriani հյուրանոց ժամանեց քաղաքի ջրային տաքսիներից մեկով, որի վրա երջանիկ պատահականությամբ գրված էր Amore (թգ.՝ սեր)։ Հյուրանոցում նրանք փոքրիկ մինչամուսնական խնջույք էին կազմակերպել իրենց հարսանիքին հրավիված ընկերների համար։
![]() |
![]() |
Սնդուսափայլ տոնակատարությանը մասնակցելու համար այստեղ ջրային տաքսիներով հասան նաև Սինդի Կնրոֆորդն ու իր ամուսինը՝ Ռենդի Գերբերը, ինչպես նաև Մեթ Դեմոնն իր կնոջ՝ Լուսիանայի հետ։ Հյուրանոցի բարը նախապատրաստված էր տոնակատարությունը նշելու համար, որտեղ Dolce & Gabbana –ի մետաքսյա գծավոր իր զգեստով Ալամուդինն ու Քլունին հյուրերին շամպայն ու բելլինիս էին հյուրասիրում։
Երեքշաբթի օրը հյուրանոցի այգեպանները հարյուրավոր սպիտակ ու վարդագույն ծաղկած ցիկլամեններ էին տնկել։ Վենետիկի խնջույքին մասնակցող հյուրերի մեջ էին Քլունիի մտերիմ ընկերները, դերասաններ Ջոն Կրասինսկին, Էմիլի Բլանթը, Ռիչարդ Քայնդը և Էլեն Բարկինը, իր պրոդյուսեր և գործընկեր Գրանտ Հեսլովը, և իր զարմիկ՝ դերասան Միգել Ֆերերը։

Ընտանիքի որոշ անդամներ նույնիսկ ավելի վաղ էնին սկսել տոնել. Ամալի քույրը՝ Տալան, ավելի վաղ, հարսանիքին հրավիրված որոշ հյուրերի հետ ընթրել էր Քլունիի սիրելի՝ տեղի Da Ivo ռեստորանում։
Հարսանիքն արդեն ամենաքննարկվող թեման է քաղաքում։ Վենետիկը սովոր է հայտնի հյուրերին, իսկ Քլունին ամենամյա կինոփառատոնների մշտական այցելուներից է։
Տեղի կառավարությունը հայտարարել է, որ Քլունիի ամուսնության պատճառով Ռիալտո կամրջի մոտ փողոցները կփակվեն երկուշաբթի ժամը 12։00-14։00։
Սակայն, անկախ ամեն ինչին, վենետիկցիներն ուրախ են հայնի զույգին հյուրընկալել իրենց քաղաքում. «Մենք ուրախ ենք, որ Ջորջը մեր գեղեցիկ քաղաքն է ընտրել՝ վերջապես ամուսնանալու համար»,-ասել է գրող Ջորջիո Վալլին. «Մենք նրան երկար ու երջանիկ ամուսնություն ենք մաղթում իր գեղեցիկ կնոջ հետ»։

