Նախորդ ամռանը Մեսսին կարող էր համալրել «Չելսի»-ի կազմը


15:36 , 27 սեպտեմբեր, 2014

hi-res-da88ec641d6f7bd31ff2f602b80242d2_crop_north1in.am-ը գրում է․

Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին նախորդ ամռանը կարող էր համալրել «Չելսի»-ի կազմը:

Իսպանական TV3 հեռուստաալիքը հայտարարել է, որ լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչն ակումբի սեփականատիրոջը` Ռոման Աբրամովիչին խնդրել է մեծ գումար հատկացնել` արգենտինացի ֆուտբոլիստի իրավունքները ձեռք բերելու համար:

27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց անգլիացիները 150 մլն եվրո են առաջարկել: Սակայն պորտուգալացի մասնագետի երազանքն իրականություն չի դարձել, քանի որ «կապտանռնագույններ»-ը չեն հրաժարվել թիմի առաջատարի ծառայություններից:

Նշենք, որ Լոնդոն տեղափոխության դեպքում Մեսսին տարեկան ավելի քան 20 մլն եվրո կվաստակեր: