Ցեղասպանություն չի նշանակում վերացնել տվյալ ազգի կամ էթնոսի ԲՈԼՈՐ ներկայացուցիչներին


15:20 , 27 սեպտեմբեր, 2014

Էն Էրդողանա, ինչա, որ մի անգամ էլ ասի, թե եթե ցեղասպանություն եղած լիներ, ապա Թուրքիայում այսօր հայեր չէին լինի, թող իմանա ու ականջին օղ անի, որ ցեղասպանությունն այն չի, երբ վերացնում ես տվյալ ազգի կամ էթնոսի ԲՈԼՈՐ ներկայացուցիչներին (ինքն, ըստ էության, սա է ակնարկում), այլ ցեղասպանությունն այն է, որ ոչնչացնում ես մարդկանց՝ որևէ ազգին կամ էթնոսին պատկանելու հիման վրա։ Եվ սպանված մարդկանց քանակով չէ, որ չափում են ցեղասպանությունը։