13:10 , 27 սեպտեմբեր, 2014Panorama.am-ը գրում է․
ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) փեսայի` Վերնիսաժում մայիսի 17-ին տեղի ունեցած կրակոցների գործով կալանավորված Գոռ Առաքելյանի փաստաբանն արդեն երկու օր է բողոք է ներկայացրել Գլխավոր դատախազին, սպասում է պատասխանին: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց Գ. Առաքելյանի պաշտպան, Փաստաբանների պալատի անդամ Երեմ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ փաստաբանը նախաքննություն իրականացնող մարմին էր դիմել միջնորդությամբ, որպեսզի Գոռ Առաքելյանին առաջադրված մեղադրանքը՝ Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի երկրորդ մասով (սպանության փորձ) վերացվի, սակայն մերժել էր:
«Գտել էին, որ իրենց առաջադրած մեղադրանքը հիմնավոր է, ներկայացրել էին մռայլ վերլուծություն, որով որ հերքվում է այն ապացույցները, որոնք մենք ունենք: Ես համաձայն չեմ նախաքննություն իրականացնող մարմնի ներկայացրած պատճառաբանության հետ»,- ասաց Ե. սարգսյանը:
Փաստաբանը նշեց, որ այժմ սպասում են Գլխավոր դատախազության պատասխանին. «Տեսնենք ինչ պատասխան կստանանք: Հույս ունեմ, որ եթե հանկարծ որևէ որոշում լինի, ամեն դեպքում պատճառաբանություն կլինի: Ըստ իրավիճակի կորոշենք մեր գործողությունները»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ