11:32 , 27 սեպտեմբեր, 2014Tert.am-ը գրում է․
Կանադայի Լիբերալ կուսակցությունըդատապարտել է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ահաբեկիչների կողմից Սիրիայի Դեյր էզ Զոր քաղաքի (կամ Դեր Զոր) Սրբոց նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը։
Եկեղեցին, որը գտնվում է Սիրիայի արևելքում, կառուցվել է 1991-ին՝ Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին և այստեղ են ամփոփված բազմաթիվ զոհերի մասունքներ։
««Իսլամական պետություն» խմբավորման կողմից այս եկեղեցի-հուշահամալիրի պայթեցումը չափազանց ցավալի է։ Այս հանցագործությունից հետո ԻՊ-ը կործանել է շատ այլ եկեղեցիներ, մզկիթներ, սրբավայրեր և մշակութային վայրեր։ Այս սրբավայրերը պահպանվել են դարերով տարբեր դավանանք ունեցող մարդկանց կողմից։ «Իսլամական պետություն»-ը շարունակում է ցույց տալ, որ չի հարգում միջազգային նորմերը և մշակութային ու կրոնական տարբերությունները, բացի իրենց սահմանափակ, խեղաթյուրված գաղափարախոսությունից»,- նշել է կուսակցության միջազգային հարցերով քննադատ Մարկ Գարնոն։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ