10:14 , 27 սեպտեմբեր, 2014
Երկու օր առաջ Աբովյանում տեղի է ունեցել ոչ իշխանական եռյակի առաջին համատեղ հանրահավաքը, որով ինչպես իրենք են գլուխ գովում` ազդարարվեց Հայաստանում ազատագրական հեղափոխության մեկնարկը: Ոչ ավել, ոչ պակաս`ազատագրական հեղափոխություն…Մնում էր ազգային-ազատագրական պայքար հորջորջեին այլընտրանքային դարձած քաղաքական դաշտի այս <<հուպ-հուպիկները>>…
Այս եռյակ կոչեցյալների նեոբոլշևիկյան ներկայացուցիչները, որոնք արդեն գրեթե վերածվել են աղանդավորական <<վկաների>> և մշտապես հայտնի են իրենց ագրեսիվ վարքագծով, պահվածքով ու հայհոյախառն արտահայտություններով, այս անգամ էլ ցինիկորեն հայհոյանքներ շպրտեցին այդտեղ հավաքվածների ներկայությամբ, որտեղ կային կանայք և անչափահասներ: Բայց դե ինչ?..Դա նրանց համար սովորական երևույթ է արդեն:
Ինչ է ԲՀԿ-ի կարկառուն ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանին դուր եկան այդ հայհոյանքները?...Ինչու կուսակցական կին ակտիվիստը, քաղաքական գործիչը, ԱԺ պատգամավորը, մայրը, չգիտեմ գուցե նաև տատիկը չընդվզեց և լուռ լսեց այդ ամենը?...Իսկ եթե հիմա էլ մի խումբ այդ խոսքերը հակադարձի այն ասողներին, լուռ համաձայնվողներին ու չարձագանքողներին?... Ու երևի ասել են արդեն…Հաստատ…
Այս միջադեպը բնորոշում է այդ ուժերին: Եվ ՀՅԴ-ն իրոք խոհեմ գտնվեց իջնելով այս խարխլված սայլակից…Միջադեպը բնորոշում է նրանց արդեն մուտացիայի վերջնական ստադիայում գտնվող քաղաքական գիտակցության ու քաղաքական գործունեության մակարդակը…
<<Հզոր ուժ է>> նեոբոլշևիզմը, այլընտրանքային, ժառանգական երանգներով, գունավորումներով, Ծառուկյանի <<շաբաշներով>.…
Ծառուկյանի ավտոբուսներով Աբովյան մի քիչ շատ մարդ եկավ, մյուս տեղերը հաստատ <<էստի համեցիք>> եք կանչելու…Մեկա ծողովուրդը ձեզ էլ լավ գիտի, ձեզանից էլ է հոգնել…