«Հրապարակ». Սյունիքում Սուրիկ Խաչատրյանին քննադատողները սարսափած են նրա վերադարձից


08:46 , 27 սեպտեմբեր, 2014

«Ի տարբերություն լիսկայամոլ համայնքապետերի, Սյունիքում ոմանք սարսափած են Լիսկայի վերադարձից: Դրանք այն մարդիկ են, որոնք Սուրիչ Խաչատրյանի ժամանակավոր գահընկեցության ընթացքում համարձակվել են նրա թերությունների մասին խոսել:

Մենք ժամանակ առաջ գրել էինք, որ այդ խոսակցությունները հասել են Լիսկայի ականջին, և նա անձամբ զանգահարել ու հաթաթա է տվել, թե հետ եմ գալու «կաշիներդ քերթեմ»: 

Ահա բողոքավորներն էլ տագնապած են իրենց ապագայի առնչությամբ»,-գրում է թերթը: