«Չորրորդ իշխանություն». Երևանի ոսկու շուկայի սեփականատերը շարունակում է վրեժ լուծել


08:30 , 27 սեպտեմբեր, 2014

«Երևանի ոսկու շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը շարունակում է վրեժ լուծել նախօրեին կառավարության մոտ բողոքի ցույցին մասնակցած ոսկու առևտրականներից: 

Բավական չէ՝ նախօրեին նա ջարդուփշուր էր արել առևտրականների սեղանները, հիմա էլ որոշել է խզել նրանց հետ աշխատանքային պայմանագրերը: 

«ՉԻ»-ին հայտնի դարձավ, որ նա պայմանագիրը խզելու որոշում է կայացրել՝ իբր շինարարական աշխատանքներ իրականացնելու համար:

Երեկ առևտրականները Վաղարշից նման բովանդակությամբ գրություն են ստացել. «Ձեզ զգուշացնում ենք, որ շինարարական աշխատանքներ կատարելու նպատակով, մեր տնտեսական կարիքների համար՝ ձեր պայմանագիրը կլուծարվի 15 օրվա ընթացքում»,-գրում է թերթը: