«Հայկական ժամանակ». Սահմանադրական հանրաքվեն տեղի կունենա 2016-ի գարնանը


08:22 , 27 սեպտեմբեր, 2014

«Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամ Գևորգ Դանիելյանը «ՀԺ»-ին տված հարցազրույցի ընթացքում ասել է, որ սահմանադրական հանրաքվեն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա 2016թ.-ի գարնանը:

«Մասնագիտական հանձնաժողովն իր ժամկետների մեջ կավարտի աշխատանքը, և եթե ամեն ինչ օրինաչափորեն շարժվի, հանրաքվեն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա 2016 թվականի գարնանը»,-ասել է Գևորգ Դանիելյանը:

Նա անդրադարձել է նաև սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի նախագծի վերաբերյալ օրերս Վենետիկի հանձնաժողովի արած նկատառումներին և պատասխանել սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ մի շարք հարցերի»,-գրում է թերթը: