Բարաք Օբաման Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպում կունենա հոկտեմբերի 1-ին. Սպիտակ տուն


00:29 , 27 սեպտեմբեր, 2014

Benjamin-Netanyahu_2687479b1in.am-ը գրում է․

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ Սպիտակ տանը հանդիպում կանցկացնի հոկտեմբերի 1-ին։ Այդ մասին լրագրողների համար կանոնավոր ճեպազրույցի ընթացքում հայտնել է նախագահի մամլո քարտուղար Ջոշ Էռնեսթը, տեղեկացնում է ITAR-TASS-ը։

Նա նշել է, որ ուշադրության կենտրոնում կլինեն «իրավիճակը Գազայի հատվածում, բանակցությունները իրանական միջուկային ծրագրի շուրջ և պայքարը «Իսլամական պետության» գրոհայինների դեմ»։