Այցելություն Սոս Սարգսյանի շիրիմին


23:34 , 26 սեպտեմբեր, 2014

Lurer.com-ը գրում է․

Ս. թ. սեպտեմբերի 26-ին լրանում է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Մեսրոպ Մաշտոց շքանշանակիր, ճանաչված դերասան Սոս Սարգսյանի մահվան մեկ տարին:

Մահվան տարելիցի կապակցությամբ՝ ս. թ. սեպտեմբերի 27-ին` ժամը 13:00-ին, Երևանի Կոմիտասի անվան պանթեոն` Վարպետի շիրիմին կայցելեն և իրենց հարգանքի տուրքը կմատուցեն մտավորականներ, պետական պաշտոնյաներ և նրա արվեստի երկրպագուներ: