23:26 , 26 սեպտեմբեր, 2014
Մեծ Բրիտանիայի խորհրդարանը համաձայնություն է տվել երկրի մասնակցությանը Իրաքում «Իսլամական պետություն» խմբավորման օբյեկտներին ավիահարվածներ հասցնելուն։ Տվյալ որոշման օգտին քվեարկել է 524 խորհրդարանական, դեմ՝ 43-ը։ Քվեարկության արդյունքն անակնկալ չի եղել. ավելի վաղ վարչապետ Դևիդ Քեմերոնի հարցմանն իրենց աջակցության մասին հայտնել էին բոլոր խորհրդարանական կուսակցությունների առաջնորդները։ Մեծ Բրիտանիայի կրթության «ստվերային» նախարար, Լեյբորիստական կուսակցությունից պատգամավոր Ռուշանարա Ալին հրաժարվել է տեղից կուսակցության ղեկավարությունում, որպեսզի քվեարկի հօգուտ «Իսլամական պետության» դիրքերին ավիահարվածներին երկրի մասնակցության։ Քեմերոնը չի ասել, թե հատկապես երբ Թագավորական ռազմաօդային ուժերի ինքնաթիռները կսկսեն մասնակցել ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների գործողությանը, սակայն դա կարող է տեղի ունենալ արդեն ուրբաթ լույս շաբաթ գիշերը։
1in.am-ը գրում է․