Աննա Սեմենովիչը կրծքին գրել է այն, ինչ մտածում է արևմտյան պատժամիջոցների մասին (լուսանկար)


22:06 , 26 սեպտեմբեր, 2014

Replik.am-ը գրում է․

Ռուսական շոու բիզնեսի ներկայացուցիչ Աննա Սեմենովիչը ևս որոշել է մասնակցել հայտնի ակցիային և փորձել Ռուսաստանում տարածում գտած շապիկները: Նշենք, որ «Модный ответ - санкциям нет!» ակցիայի շրջանակներում բոլոր ցանկացողները կարող են իրենց հին շապիկները փոխել նոր շապիկներով, որոնց վրա գրառումներ կան արված հակառուսական պատժամիջոցների մասին: Աննան երկար ու բարակ չի մտածել, նա ևս ձեռք է բերել նման շապիկ, փորձել այն, լուսանկարվել և լուսանկարը տեղադրել սոցկայքի իր էջում: