21:46 , 26 սեպտեմբեր, 2014
1in.am-ը գրում է․
Հնդկական խոհանոցի սիրահարների համար լավ նորություն կլինեն այն նոր հետազոտության արդյունքները, որի ընթացքում պարզվել է, որ կարի համեմունքը կարող է կանխել տկարամտությունը։
Կուրկումայում, որը կարիի կարևոր բաղադրամասն է, պարունակվող միացությունը կարող է օգտագործվել նեյրոդեգեներատիվ հիվանդություններով (ինչպես Ալցհեյմերի հիվանդությունն է) մարդկանց ուղեղի վերականգնման համար։
Լաբորատոր փորձարկումների ժամանակ կուրկումայի բուրումնավետ միացությունը նպաստել է ուղեղի հյուսվածքային բջիջների արագ վերականգնմանն ու զարգացմանը։ Ներկայումս տվյալ բացահայտումը կարող է օգնել գիտնականներին մշակելու այնպիսի հիվանդությունների բուժման նոր ձևեր, որոնց դեպքում ուղեղի բջիջները չեն գործում, այդ թվում՝ Ալցհեյմերի հիվանդության և կաթվածի։