21:16 , 26 սեպտեմբեր, 2014
ArmnewsTV.am-ը գրում է.
Ֆրանսիայի դեսպանատան վարագույրները փակ են, այցելուներ չկան: Բակում միայն Ռոման Զաքիյանն է: Ֆրանսիա մեկնելու համար իր, կնոջ ու 3 տարեկան տղայի համար մուտքի արտոնագիր է պահանջում: Ուզում է այնտեղ գնալ ոչ թե հանգստանալու կամ մշտական բնակության, այլ որդուն բուժելու համար: 3 տարեկան Իգորի մի աչքը չի տեսնում, հնարավոր է մյուսն էլ շուտով կուրանա: Փոքրիկին կարող են բուժել ֆրանսիայում: Ռոմանը որդու հետ 1 անգամ եղել է Ֆրանսիայում: Մոր բացակայության պատճառով երեխան անընդհատ լաց է եղել, բժիշկները չեն կարողացել վիրահատել: Այժմ նա խնդրում է թույլ տալ մեկնել երեքով, բայց դեսպանատանն ասում են, որ փոքրիկին կարող է ուղեկցել ծնողներից միայն մեկը: Ռոմանը պնդում է, որ Ֆրանսիայում երեխայի կողքին պետք է լինեն 2 ծնողներն էլ` առանց մոր երեխան լալիս է, իսկ հայրը պետք է որպես թարգմանիչ: Ռոմանը վստահեցնում է, որ Ֆրանսիայում մնալու մտադրություն չունի, իսկ որպես հաստատում բերել է պատգամավոր Արմեն Ռուստամյանի երաշխավորագիրը: Բարերարների միջոցով Զաքիյաններն արդեն վճարել են հիվանդանոցին: Երեխան այսօր պետք է լիներ Ֆրանսիայում: Իգորի վիրահատությունը նշանակված է հոկտեմբերի 3-ին, սակայն տղան դեռ տանն է:
Տեսանյութը՝ այստեղ