Աճելու է Արցախի էներգետիկ անկախությունը. վարչապետ


19:38 , 26 սեպտեմբեր, 2014

Աճելու է Արցախի էներգետիկ անկախությունը. վարչապետAravot.am-ը գրում է․

Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը սեպտեմբերի 25-ին այցելել է Քաշաթաղի շրջան՝ տեղի տնտեսական զարգացման ծրագրերի ընթացքին ծանոթանալու և Լեռնահովիտ գյուղում մասնակցելու էլեկտրաֆիկացմանն ու դպրոցի վերաբացմանը նվիրված միջոցառմանը: Վարչապետը սկզբում այցելել է Աղավնո գետի վրա գործող չորս փոքր ՀԷԿ-երի տեղամասեր, որտեղ ծանոթացել է դրանց գործունեությանն ու արտադրական պայմաններին: Նա իր խոսքում ընդգծել է, որ ՓՀԷԿ-երի կառուցման ռազմավարության շնորհիվ վերջին տարիներին աճել է Արցախի էներգետիկ անկախությունը՝ հնարավորություն տալով կյանքի կոչել արդյունաբերական խոշոր ծրագրեր: Կառավարության ղեկավարը նշել է՝ «մինչև նոր փոքր ՀԷԿ-երի կառուցումը միջինում արտադրվում էր տարեկան 90 միլիոն կիլովատ/ժամ էլեկտրաէներգիա, ապա այս տարի այդ ցուցանիշը կհասցնենք մինչև 220 մլն Կվտ/ժամի, իսկ արդեն 2015 թվականին՝ մինչև 300 մլն Կվտ/ժամի։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ