Գրողը Disney-ին մեղադրել է «Սառը սրտի» սցենարը գողանալու մեջ


20:49 , 26 սեպտեմբեր, 2014

9-FROZEN-Walt-Disney-Featur1in.am-ը գրում է․

Լատինաամերիկացի գրող Իզաբելլա Տանիկումին դատի է տվել Disney-ին գրագողության համար՝ հայտնում է Independent-ը:

Տանիկումին կարծում է, որ Disney-ը «Սառը սիրտը» նկարահանել է իր ինքնակենսագրության, այլ ոչ թե Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթի հիման վրա: Գրողը իր վնասը գնահատել է 250 մլն դոլար:

Իր ինքնակենսագրական «Սրտի թախիծ» գրքում նա նկարագրել է իր մանկությունը Պերուի Անդերում ու 1970թ. երկրաշարժը, որից տուժել էր իր ընտանիքը:

Որպես ապացույց ներկայացվում է գրքից օգտագործված 18 արտահայտություն, ինչը, ըստ գրողի, գրագողություն է: