17:30 , 26 սեպտեմբեր, 2014
Lurer.com-ը գրում է․
Լոնդոնի «Չելսին» անցյալ տրանսֆերային պատուհանի ժամանակ փորձել է ձեռք բերել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին:
Ինչպես տեղեկացնում է Sport.es-ը, անգլիական ակումբը կատալոնացիներին արգենտինացու տրանսֆերի համար 150 մլն եվրո է առաջարկել: Ո′չ Մեսսիին, ո′չ «Բարսելոնային» առաջարկը չի հետաքրքրել:
Արդյունքում արգենտինացին «կապատանռնագույնների» հետ պայմանագիրը երկարաձգել է մինչև 2019թվականը: 26-ամյա ֆուտբոլիստը մրցաշրջանում վարձատրվում է 20 մլն եվրոյով:
Նշենք, որ Մեսսիի հրաժարագինը 250 մլն եվրո է: