Չինացի գործարարը կատարել է Rolls-Royce-ի պատմության մեջ ամենամեծ պատվերը


17:18 , 26 սեպտեմբեր, 2014

Չինացի գործարարը կատարել է Rolls-Royce-ի պատմության մեջ ամենամեծ պատվերըLife.panorama.am-ը գրում է․

Չինացի գործարար Ստեֆան Հունգը Rolls-Royce ապրանքանիշի մեքենաների ամենամեծ միաժամանակյա պատվերն է տվել ընկերության պատմության մեջ: Գործարարը հանձնարարել է պատրաստել 30 երկարացված Phantom սեդան, որոնք սպասարկելու են իր Louis XIII հյուրանոցի հյուրերին: Հյուրանոցը բացվելու է 2016 թվականին Մակաուում:

Բոլոր երեսուն մեքենաները հագեցած են լինելու ինտերյերի ու էքստերյերի եզակի տարրերով, որոնք մշակվել են Մեծ Բրիտանիայում` գործարարի հետ միասին: Խոսքը գնում է մեքենայի եզակի ժամացույցների մասին, որոնց ստեղծմամբ զբաղվել է Graff Luxury Watches ֆիրման:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ