Կոմիտասի երաժշտությունը մեր ժողովրդի ինքնությունն է. Դանիել Երաժիշտ


17:06 , 26 սեպտեմբեր, 2014

Tert.am-ը գրում է.

Այսօր Կոմիտասի ծննդյան օրն է։ Դանիել Երաժիշտը համոզված է, որ Կոմիտասի երաժշտությունը մեր ժողովրդի ինքնությունն է, և նրա երաժշտությունը կենսակերպ է։

«Մինչդեռ Կոմիտասի երաժշտությունը կենսական է մեզ համար, որովհետև մեր ինքնությունը վտանգված է»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա և ավելացրեց, որ ինչպես լեզուն է պահպանում ազգը, այնպես էլ՝ մեծերի երաժշտությունը։

«Կոմիտասը սովորական կոմպոզիտոր չէ, նրա ստեղծագործությունները սովորական չեն,- ասաց նա, ապա հավելեց,- Կոմիտասի առաքելությունը դեռ չի իրագործվել։ Ես ցանկանում եմ մեջբերել Ֆրիդրիխ Հենդելի խոսքերը, ով ասել է, թե եթե ես իմանամ, որ իմ երաժշտությունը միայն հաճույք է պատճառում մարդկանց, ես կդադարեմ ստեղծագործելուց, իմ նպատակն է կատարելագործել մարդկանց։ Կոմիտասը նույնպես իր արվեստով դիմում է մեր հոգուն՝ կատարելագործելու նպատակով, ոչ միայն հաճույք պատճառելու»։

Դանիել Երաժիշտը նկատեց, որ երբեմն մեխանիկորեն են Կոմիտասին դարձնում կուռք՝ ինչպես՝ հայրենասիրություն, հայրենիք, սփյուռք բառերը շարան են դարձրել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ