17:00 , 26 սեպտեմբեր, 20141in.am-ը գրում է․
Փարիզի փողոցներում Նորաձևության շաբաթի ժամանակ ոսկեգույն Lamborghini Aventador ռոդսթեր է երևացել: Այս մասին հայտնում է The Telegraph-ը:
Հավանաբար, ավտոմեքենան ծածկված է ոսկե թիթեղներով և արժե 4 մլն ֆունտ ստերլինգ՝ չնայած սկեպտիկների կարծիքով՝ դա պարզապես ոսկեգույն թիթեղ է:
Մարդիկ արդեն լուսանկարել են Սաուդյան Արաբիայի համարանիշով ռոդսթերը:
Իտալական ավտոմեքենան ունի 692 ձիաուժ հզորությամբ 6,5-լիտրանոց շարժիչ և 2,9 վայրկյանում զարգացնում է մինչև 100 կմ/ժ արագություն: