«Գառնի» տաճարի նկատմամբ իրավախախտում կատարած ՌԴ քաղաքացին հանձնվել է իրավապահներին


16:30 , 26 սեպտեմբեր, 2014

«Գառնի» տաճարի նկատմամբ իրավախախտում կատարած ՌԴ քաղաքացին հանձնվել է իրավապահներինPanorama.am-ը գրում է.

«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի աշխատակիցները  և այցելուներից մեկն այսօր առավոտյան կանխել են ՌԴ քաղաքացի Մաքսիմ Նիկիտենկոյի կողմից «Գառնի» տաճարի  նկատմամբ իրավախախտման հետագա ընթացքը: Մինչ արգելոց-թանգարանի աշխատակիցները կնկատեին իրավախախտում թույլ տվող զբոսաշրջիկի գործողությունները, Նիկիտենկոն հասցրել է հատուկ ներկով գրել տաճարի հետևի պատին: Այս մասին հայտնում են մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվական ծառայությունից:

«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան մասնաճյուղի վարիչ Ա. Բաբայանը դեպքի մասին անմիջապես տեղյակ է պահել «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրինությանն ու հուշարձանի նկատմամբ կատարված իրավախախտման փաստի առթիվ ահազանգել է Կոտայքի մարզի ոստիկանություն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ