15:37 , 26 սեպտեմբեր, 2014
Կյանքը ծավալվում է միաժամանակ երկու տարբեր հարթությունների վրա՝ քաղաքակրթական և բիոլոգիական: Քաղաքակրթությունը իդեաներ է կերտում, իդեոլոգիաներ ուտոպիստական, պատերազմներ սերմանում իմաստազուրկ, հանուն վերոնշյալ արժեքների իրագործման, որոնք տառապեցնում են, դեֆորմացնում ապարդյուն կերպով հոծ բազմություններ մարդկային: Բիոլոգիական հարթության վրա, սակայն, ընթանում են պրոցեսներ ԻՌԱՑԻՈՆԱԼ, գոյատարրերի պայքար ինքնաբավ: Հավիտենական: Այդ պատճառով էլ հեղափոխություններն ավարտվում են ողբերգությամբ և հուսալքությամբ, մինչև ապաքինվեն վերքերը հին և ծավալվեն նոր ուտոպիաներ հիպնոսեցուցիչ, նոր սերունդների համար ռոմանտիկ... և այսպես շարունակ, և այսպես հավերժ...
/ Հեղինակային /