Արմեն Պողոսյան. «Սննդի անվտանգության ծառայությունը չի ուսումնասիրել անորակ թռչնամսի դեպքը»


15:29 , 26 սեպտեմբեր, 2014

Արմեն Պողոսյան. «Սննդի անվտանգության ծառայությունը չի ուսումնասիրել անորակ թռչնամսի դեպքը»Aravot.am-ը գրում է․

«Մեզ դիմել էր մի սպառող եւ ներկայացրել էր հավի արտադրանք, որը նորմալ տեսք չուներ։ Տեսքից հավը ինձ դուր չեկավ, վրան կային փետուրի մնացորդներ, իսկ փետուրը մնում է, եթե այդ հավը հիվանդ է եւ լավ զտում չի անցել»,-այսօր «Երկու երես» մամուլի ակումբում սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը ներկայացրեց այս դեպքը, խոսելով անորակ թռչնամսի մասին։ Պրն Պողոսյանը տեղեկացրեց, որ անորակ տեսքով հավերը պատկանում են «Թերո» եւ «Օշական» ընկերություններին։ Նա մեզ պատմեց, որ խնդրի շուրջ անմիջապես դիմել է Սննդի անվտանգության պետական ծառայություն, որտեղից ասել են, թե այդ հավի նմուշը կվերցնեն խանութից եւ հետազոտության կենթարկեն։ Պրն Պողոսյանը տեղեկացրեց, որ դեպքից արդեն քսան օր է անցել, սակայն սննդի անվտանգության ծառայությունից ոչ մի արձագանք չեն ստացել. «Զանգել ենք, մի օր ասում են ղեկավարը տեղում չէ, տեղակալին ենք ուզում, ասում են նույնպես տեղում չէ, կամ արձակուրդում է»։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ