«Սուրիկ Խաչատրյանի վերանշանակումը ապտակ էր հասարակությանը». Ռուբեն Հակոբյան


14:52 , 26 սեպտեմբեր, 2014

1in.am-ը գրում է․

Սուրիկ Խաչատրյանի վերանշանակումը ապտակ էր հասարակությանը, այդ նշանակումը լավագույնս ներկայացնում է ոչ միայն կառավարության, այլև ամբողջ իշխանության դիմագիծը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը՝ հավելելով, որ իշխանությունները վերարտադրման և կլանային շահերի մասին են մտածում: