14:40 , 26 սեպտեմբեր, 2014
Yerkir.am-ը գրում է․
Այսօր ԱԺ-ի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստին քննարկվեց ԼՂՀ և ՀՀ անվտանագության ապահովման ռազմաքաղաքական դրույթների ապահովման վերաբերյալ նախագիծը, որը ԱԺ է ներկայացրել «Ժառանագություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: «Մեկ տարի առաջ Սերժ Սարգսյանը միանձնյա որոշում կայացրեց անդամակցել Մաքսային միությանը և Եվրասիական տնտեսական միությանը: Մեկ գիշերվա մեջ է այդ որոշումը կայացվել, այդ մասին Սերժ Սարգսյանը ինքն էլ խոստովանեց: Այդ որոշումը հասարակության համար անակնկալ որոշում էր, քանի որ մինչ այդ բանակցություններ էին տարվում մեկ այլ միությանը միանալու» ,- ասաց Զարուհի Փոստանջյանը: Պատգամավորի համոզմամբ` ՀՀ-ն պետք է ճանաչի Արցախի հանրապետությունը, նոր դրանից հետո միասնական տնտեսական տարածքի վերաբերյալ բանակցություններ վարի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ