Ըստ նորվեգացի գիտնականնների՝ Իտալիայի հնագույն բնակիչները Հայկական լեռնաշխարհից են եղել


14:18 , 26 սեպտեմբեր, 2014

Էտրուրիան ներկայիս կենտրոնական Իտալիայում տեղակայված շրջան էր, որում ծնունդ առավ Եվրոպայի առաջին քաղաքակրթություններից մեկը։ Էտրուսկյան քաղաքակրթության ծագումը տարիներ շարունակ տարբեր բնագավառների գիտնականների շրջանում բանավեճերի առարկա է հանդիսանում։ Տեղեկատվության հիմնական մասը վերականգնվել է հինավուրց տեքստերի ու հնագաիտական բացահաայտումների շնորհիվ, իսկ վերջին  մի քանի տարիներին դրան նպաստել են նաև գենետիկական հետազոտությունները։ Էտրուսկների կենսաբանական ակունքների ուսումնասիրությանն ուղղված մի նոր հետազոտությունից պարզ է դարձել, որ մ.թ.ա. 850 թ.-ին Հայկական լեռնաշխարհից դեպի Տոսկանա (կենտրոնական Իտալիա) լայնածավալ արտագաղթ է եղել։ Գենետիկական անալիզից պարզվել է, որ Տոսկանայի ժողովուրդը կրում է բազում գենետիկական գծեր Միջին Արևելքի, մասնավորապես՝ Հայկական լեռնաշխարհի ժողովուրդներից։

Էտրուսկների գաղթը Հայկական լեռնաշխարհից դեպի կենտրոնական Իտալիա

Etruscan migration from the Armenian Highland

Գենետիկական անալիզը ցույց է տվել, որ ժամանակակից տոսկանների մեջ 25-34 % միջինարևելյան բաղադրիչ կա։ Ըստ անալիզի արդյունքում արձանագրված գենետիկական հեռավորության՝ ժամանակակից տոսկանների գենոմի մեջ նկատված միջինարևելյան բաղադրիչը ամենայն հավանականությամբ Արևելյան Անատոլիայից է սերում։

 Հայերը ավելի քիչ տարբերություններ ունեն տոսկաններից, քան Միջին Արևելքի բոլոր մյուս ժողովուրդները, որոնք ուսումնասիրության են ենթարկվել հետազոտության շրջանակներում։ Տոսկանների ու հայերի միջև առկա նմանությունները ավելի շատ են, քան մյուս ժողովուրդներինը։ Տոսկանների հետ ամենից ավելի քիչ ընդհանրություն ունեն ուզբեկները, եմենները և եգիպտացիները։

Տարբերությունները տոսկանների ու այլ ժողովուրդների միջև

Among all the Mid-Eastern populations tested, Armenians show the least difference with the people of Tuscany.

Ինչպես երևում է գծապատկերից, հայերն ամենամոտն են գտնվում տոսկաններին։ Այսպիսով, հայերը անմիջական հարևանների հետ միասին ավելի սերտորեն են առնչվում էտրուսկներին, քան Միջին Արևելքի մյուս ժողովուրդները։ Մանրակրկիտ հետազոտություն է անցկացվել պարզելու համար, թե երբվանից է այս միջինարևելյան գենետիկական բաղադրիչը հայտնվել տոսկանների արյան մեջ։ Պարզվել է, որ այն առկա է եղել տոսկանների արյան մեջ դեռևս Երկաթե դարից։

Հետազոտության մեջ նշվում է.

Տվյալները ցույց են տալիս, որ տեղի տոսկանների ու Միջին Արևելքի ժողովուրդների միախառնումը կարող թէ տեղի ունեցած լինել 2600-3100 տարի առաջ։ Ընդհանուր առմամբ, ստացված արդյունքները վավերացնում են հին աշխարհի պատմիչ Հերոդոտոսի տեսությունը էտրուսկների ծագման մասին։ Սա նշանակում է, որ Հայկական լեռնաշխարհից դեպի Տոսկանա տեղի ունեցած մեծ գաղթը եղել է մ.թ.ա. 850 թ.-ին։ Այս ժամանակաշրջանը համընկնում է էտրուսկների քաղաքակրթության առաջացման հետ։

Սրանից հետևում է, որ մինչ Ուրարտուն կազմավորվում էր իբրև հզոր թագավորություն, հենց այս վայրից մի մեծ խումբ բնակիչներ գաղթեցին ու հաստատվեցին կենտրոնական Իտալիայում։ Հետաքրքրական է, որ այս տվյալները համընկնում են հին աշխարհի այնպիսի պատմիչների տեսությունների հետ, ինչպիսին է Հերոդոտոսը։ Նա առաջ էր քաշել այն տեսությունը, որ էտրուսկները սովի պատճառով գաղթել են Փոքր Ասիայից մ.թ.ա. 1200 թ.-ին ։

Նախկին հետազոտություններ

Genetic admixture of the population of Tuscany.

Տոսկանայի բնակչության գենետիկական խառնուրդը

 «Science Magazine»-ում հրապարակված մեկ այլ հետազոտություն նախկինում արդեն ցույց էր տվել, որ Իտալիայի Տոսկանա շրջանի բնակչության մեջ զգալի չափով առկա է հայկական գենետիկական բաղադրիչ։

 

Տոսկանայի բնակչության գենետիկակն խառնուրդը

Հայ-էտրուսկական սերտ կապի առկայության մասին փաստել են նաև անցյալի բազում գիտնականներ։ Օրինակ՝ բրիտանացի գիտնական Ռոբերտ Էլիսը իր հեղինակած «Էտրուսկների հայկական ծագումը» գրքում ուշագրավ տեղեկություններ է հրապարակել՝ ակնարկելով ծովից ծով Հայաստանի մասին.

Հայերը, ինչպես և կելտերը, հիմա փոքրաթիվ են։ Ժամանակին նրանք բնակվել են ավելի ընդարձակ երկրում, որտեղ նրանք սփռվել են դեպի արևմուտք՝ Հայաստանից դեպի Իտալիա ընկած տարածք։ Այստեղ հայերը հանդես են եկել  փրյուգիացի, թրակիացի և էտրուսկ անուններով ու բնակություն հաստատել նաև հարակից այլ վայրերում։

Նորվեգացի գիտնական դոկտոր Բուգգեն առաջ է քաշել այն տեսակետը, որ էտրուսկերենը հայկական ծագում ունի։  Ի թիվս այլ գիտնականների՝ Վահան Քյուրքչյանը արվեստի, ճարտարապետության, լեզվի ու առհասարակ մշակութային գծերի նմանություններ է հայտնաբերել Ուրարտուի ժողովրդի ու Իտալական թերակղզու էտրուսկների միջև։ Այսպիսով, Տոսկանայի ժողովուրդների արյան մեջ հայտնաբերված հայկական գենետիկական բաղադրիչները վերահաստատում են հայերի ու էտրուսկների մասին առկա տեսությունը։