14:06 , 26 սեպտեմբեր, 2014
1in.am-ը գրում է․
Apple Inc.-ը հանդես է եկել իր 6-րդ սերնդի սմարթֆոնների պաշտպանությամբ՝ հայտարարելով, որ iPhone-ի դեֆորմացման դեպքերը, որոնցից գանգատվել էին օգտատերերը, հանդիպում են չափազանց հազվադեպ:
Սմարթֆոնի կոնստրուկցիան համապատասխանում է բարձր չափանիշների՝ ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:
Apple-ը պնդում է, որ միայն 9 սպառող է հայտնել այն մասին, որ iPhone 6 Plus-ը դեֆորմացվում է գրպաններում:
Այնուամենայնիվ, այդ խնդիրը լայնորեն քննարկվում է ամբողջ աշխարհի օգտատերերի կողմից և արդեն Twitter-ում ունի սեփական հեշթեգ՝ #bendgate: