Կաշառք ստանալու պահին ձերբակալվել է մանկավարժական համալսարանի աշխատակիցը


13:52 , 26 սեպտեմբեր, 2014

Galatv.am-ը գրում է․

Ս.թ սեպտեմբերի 25-ին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների  արդյունքում՝ կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հեռակա ուսուցման ընդունելության պատասխանատու քարտուղար Մկրտիչ Սարգսի Ղուկասյանը:

Մկրտիչ Ղուկասյանը Երևան քաղաքի բնակչուհի Ց. Հովհաննիսյանին նույն համալսարանում հեռակա ուսուցմամբ ընդունվելու հարցը դրական լուծելու դիմաց՝  վերջինիցս պահանջել և ստացել է  1.700 ԱՄՆ դոլար կաշառք:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ