Եթե վարչապետի հրաժարականը որևիցե բանի չի բերի, ինչու՞ էին մի մարդու պես պահանջում Տիգրան Սարգսյանի հրաժարականը


13:05 , 26 սեպտեմբեր, 2014

Եռյակը որոշել է չպահանջել Հովիկ Աբրահամյանի հրաժարականը, քանի որ երկրում վարչապետի փոփոխությունը որևիցե արդյունքի չի բերի: Համաձայն եմ, Հայաստանին անհրաժեշտ է այս արատավոր համակարգի փոփոխություն, բայց այդ պարագայում ինչու՞ եռյակից մեկը՝ ԲՀԿ-ն չի պահանջում Սերժ Սարգսյանի հարաժարականը: Լա~վ, բոլորս էլ հասկանում ենք, թե ինչու.. Իսկ եթե վարչապետի հրաժարականը որևիցե բանի չի բերի, ինչու՞ էին մի մարդու պես պահանջում Տիգրան Սարգսյանի հրաժարականը՝ մոռանալով, որ մի մարդու փոփոխությամբ ոչինչ չի լինի... Մի խոսքով՝ առնվազն անկեղծ չեն, սա՛ է իրականությունը...