12:44 , 26 սեպտեմբեր, 2014
1in.am-ը գրում է․
Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին մեկնաբանել է Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսի տեղափոխությունն իրենց ակումբ և խոսել նոր մրցաշրջանում թիմի առջև դրված խնդիրների մասին:
«Լավ է, որ Սուարեսն ընտրեց «Բարսելոնա»-ն: Մենք ավելի կհզորանանք որպես թիմ և հարձակման գծում ավելի լայնածավալ աշխատանքներ կատարելու հնարավորություն կունենանք:
Մենք պետք է դարձյալ սկսենք տիտղոսներ նվաճել: Խնդիրները միշտ նույնն են և պետք է լավ խաղ ցուցադրենք: Նախորդ տարի անհաջողության մատնվեցինք: Այս մրցաշրջանում պարտավոր ենք վերադառնալ Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչ»,- Goal-ը մեջբերում է Մեսսիի խոսքերը: