12:40 , 26 սեպտեմբեր, 2014Ջիլ Զամորան երկար տարիներ աշխատում էր Սան-Խոսե փոքրիկ քաղաքի ոստիկանությունում և ֆոտոռոբոտներ նկարելու մեծ փորձ ունի։ Օրինապահ մարմիններում իր կարիերան ավարտելուց հետո, Ջիլը որոշեց մի հետաքրքիր հետազոտություն անցկացնել։ Նա պետք է նկարեր կանանց դիմանկարներն առանց նրանց տեսնելու՝ առաջնորդվելով միայն իրենց սեփական տեսքի նկարագրություններով։ Այնուհետև նկարիչը հրավիրում էր անծանոթ մեկին, ով առաջին անգամ էր հանդիպում այդ կնոջը ու նկարում երկրորդ դիմանկարը՝ արդեն անծանոթ մարդու նկարագրությամբ։
Արդյունքն իսկապես ցնցող էր։ Կանայք չէին կարողանում զսպել արցունքները՝ իրենց դիմանկարները տեսնելով։
Պարզվում է, որ շատ մարդիկ չափազանց քննադատորեն են մոտենում իրենց սեփական արտաքինին։ Այն ինչ իրականում, յուրաքանչյուրը պետք է սիրի ինքն իրեն այնպիսին, ինչպիսին կա, քանի որ շրջապատը մեզ բոլորովին այլ կերպ է տեսնում։