11:52 , 26 սեպտեմբեր, 2014
1in.am-ը գրում է․
Օրերս ծննդաբերությունից հետո առաջին անգամ Քրիստինա Ագիլերային նկատել են պապարացիները: Այս մասին գրում է 7days.ru-ն:
Նրան հաջողել են լուսանկարել ռեփեր Դրեյքի և Լիլ Ուեյնի համերգից հետո՝ Լոս Անջելեսում: Փոփ կուռքը ներկա է գտնվել համերգին սև նեղ լեգինսով, երկար սպիտակ շապիկով և ջինսե բաճկոնակով: Աստղը բարձրակրունկ սև կոշիկներով էր: Նա ծննդաբերությունից հետո բավականին նիհարել է և արագ վերադարձել նախկին կազմվածքին:

