Նյու Յորքում քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը


11:18 , 26 սեպտեմբեր, 2014

Untitled-31in.am-ը գրում է․

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը և ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը: Բանակցությունները տեղի են ունեցել Նյու Յորքում ՄԱԿ-ի ԳԱ-ի 69-րդ նստաշրջանին Մամեդյարովի մասնակցության շրջանակներում: Այս մասին հայտնում է Trend-ը՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայությանը:

Կողմերը քննարկել են նաև ամերիկա-ադրբեջանական հարաբերությունները, տարածաշրջանային և միջազգային հարցեր: